Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանը պատրաստվում է մասնակցել ընտրություններին` անկախ ՀՀԿ-ի կարծիքից

Վարդան Ղուկասյանը պատրաստվում է մասնակցել ընտրություններին` անկախ ՀՀԿ-ի կարծիքից

Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մտադիր է առաջադրվել սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին, մինչդեռ ՀՀԿ-ում այլևս չեն ցանկանում Ղուկասյանին տեսնել այդ պաշտոնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ ՀՀԿ-ի Գյումրիի գրասենյակում նույնիսկ քննարկում է եղել ԲՀԿ թեկնածուին սատարելու մասին, սակայն հետո հայտարարվել է, որ դա նպատակահարմար չէ` ելնելով այդ կուսակցության կոալիցիա չմտնելու որոշումից:

«Բայց չի բացառվում, որ ՀՀԿ-ականները ներքին կարգով կսատարեն ԲՀԿ-ի թեկնածուին: Իսկ մինչ այդ Վարդան Ղուկասյանն իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ անկախ կուսակցության որոշումից` ինքը առաջադրելու է իր թեկնածությունը», – գրում է «Ժողովուրդը»:

Քաղաքապետի` առաջադրվելու մասին կայացրած որոշումը թերթի հետ զրույցում հաստատել է նրա մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը: