Արեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, գրում է «Ժողովուրդ»-ը:
Վաղ առավոտյան Թեհրան-Երևան-Լոնդոն տարանցիկ չվերթի ուղևորներից մեկն իրեն անկարգ է պահել, աղմկել է, խանգարել ուղևորներին ու չի ենթարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին: Վերջիններս ստիպված են եղել դիմել ՀՀ ոստիկանությանը: Արդյունքում հասարակական կարգը խանգարող քաղաքացուն ՀՀ իրավապահները բերման են ենթարկել ոստիկանության բաժին` պարզելու, թե ինչն է նրա անհասկանալի վարմունքի պատճառը:
Ըստ թերթի աղբյուրի` տղամարդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: «Ժողովուրդը» փորձել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկանալ, թե որն է եղել օտարերկրացու անկարգության պատճառը: ՀԿԼՎ-ից միայն հաստատել են թերթի տեղեկությունը` հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է: