Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվսիտներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի գործով դատավճռի հրապաարկումից հետո Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանի բակում հավաքված Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել, երիտասարդների նկատմամբ կայացրած վճռի դեմ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատարանի բակում հայտարարել է, որ քաղաքացիական հասարակությունը, Հայ Ազգային Կոնգրեսը պետք է ակտիվորեն իր դիրքորոշումը ցույց տա` հստակ ապացուցելու միջազգային հանրությանը և հայաստանյան հանրությանը, որ սա հստակ քաղաքական հետապնդում է Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ:
«Սա հստակ քաղաքական հետապնդում է, որը նպատակ ունի նախագահական ընտրություններից առաջ Կոնգրեսին, քաղաքացիական հասարակությանն այսպես մի հատ վիրտուալ ահաբեկման ենթարկել` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստների: Մենք այսօր պետք է հստակ ցուցադրենք, որ սերժանտական այդ ուղերձը չենք ընդունում: Մենք շարունակելու ենք մնալ պայքարի մեր դիրքերի վրա, մեր խնդիրը շարունակում է մնալ նույնը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից Սարգիս Գևորգյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ թեև այս դատավճիռը չէր կանխատեսել, բայց կանխատեսել էր, որ դատավորը պետք է նույն անողնաշարությունը դրսևորի, որը դատախազն ու նախաքննական մարմինը դրսևորեցին:
«Որովհետև իրենք չեն կարող Սերժիկ Սարգսյանի կամ Նեմեց Ռուբոյի ու դրանց նմանների ռեժիմից իրանց անկախ պահեն, որովհետև եթե իրանք փորձեն անկախ պահել, կարժանանան նույն Մարգար Օհանյանների, Թամամյանների ճակատագրին: Իրենք վախկոտ մարդիկ են, իրենք վախում են սեփական կաշվի համար, ու դա է պատճառը, որ իրանք սենց լկտիություն են դրսևորում: Չնայած, դա իրենց չի ազատում պատասխանատվության բաժնից»,- ասել է Սարգիս Գևորգյանը: