Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Համահայկական մոմավառություն YouTube-ում» անվամբ էջ, որի հեղինակները տեղեկացնում են մի շարք ակցիաների մասին:
Քանի որ օգոստոսի 7-ին լրանում է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ հունիսի 17- մոտ դաժան ծեծի ենթարկված և հունիսի 29-ին հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի քառասունքը, խումբը մի քանի ակցիաներ է նախաձեռնել այդ օրվա համար:
«Երևանում մեծ մոմովառություն է ծրագրված: Բացի դա, ծրագրում ենք նաև հետևյալ նախաձեռնությունը`յուրաքանչյուրը, ով լումա է ուզում ներդնել այս գործին, նկարում է 15 վարկյանանոց մի վիդեո (Բջջային հեռախոսով, օրինակ) որտեղ, վառվող մոմը ձեռքին, ասում է հետևյալ տողերը. «Ես վառում եմ այս մոմը (օրինակ) ֆրանկֆուրտից կամ Բուենոս Այրեսից (անպայման նշվի քաղաքը) Վահե Ավետյանի և ՀԱՄԱԿԱՐԳԻ բոլոր զոհերի համար:
Հետո մենք մեր վիդեոներն ուղարկում ենք այս հասցեինч [email protected].
Այնուհետև կատարվում է մոնտաժային աշխատանքը, ստեղծվում է մեկ մեծ համահայկական տեսահոլովակ և քառասունքի օրը տեղադրվում է այն youtube-ում:
Ցանկալի կլինի նախադասությունը արտասանելուց առաջ, մոտավորապես 4 կամ 5 վարկյան նայեք ուղիղ և լուռ տեսախցիկին: Երևակայեք կանգնած են ձեր առջև Վահե Ավետյանին սպանողները», – ասված է հայտարարության մեջ:
Նախաձեռնության հեղինակները խնդրում են տեսանյութերը նշված էլ. փոստին ուղարկել մինչև հուլիսի 29-ը` մոնտաժային աշխատանքները հասցնելու համար:
Հայտարարությունն ավարտվում է Մովսես Գորգիսյանի խոսքերով`
«Սուգը հավերժ է, եթե չկա պայքար»: