Այսօր առավոտյան` ժամը 11.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվելԲաքվում գտնվող Հեյդար Ալիևի անվան կենտրոնում: Հրդեհը հաջողվել է մարել միայն ժամը 13.15-ին, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Որպեսզի ծխացող օջախները կրկին չբնկվեն, հրդեհը մարելուց հետո հրշեջները ուղղաթիռներից շարունակել են օդից բաց թողնել տոննայով ջուր:
Կենտրոնի աշխատակիցները, որոնք գտնվել են հաստատության ներսում, նշել են, որ հրդեհը բռնկվել է կենտրոնի տանիքում գտնվող էլեկտրական ցանցում՝ կարճ միացման հետևանքով: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհի պատճառների հետաքննության համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փորձագետները և մի խումբ պաշտոնյաներ:
Պաշտոնական մեկնաբանություն տեղի ունեցածի վերաբերյալ չի հետևել:
Դեպքի վայր տանող բոլոր ճանապարհները փակ են, իսկ հարակից տների բազմաթիվ բնակիչներ լքել են իրենց բնակարանները: