Այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի կունենա կոլեգիայի նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է «Հայկական ժամանակը»:
Ոստիկանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները չեն բացառում, որ նիստը կարող է ավարտվել նշանակալի իրադարձությամբ. զբաղեցրած պաշտոնից կարող է ազատվել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Երեկ երեկոյան դրությամբ, թերթի աղբյուրների գնահատմամբ, այդ պաշտոնանկության հավանականությունը 50-50 էր: Եթե նույնիսկ Ներսիկ Նազարյանը չազատվի պաշտոնից, ապա կոլեգիայի նիստի ժամանակ նա կենթարկվի սուր քննադատության: Թե ինչով է պայմանավորված ոստիկանապետ Նազարյանի հնարավոր պաշտոնանկությունը, երեկ դեռ հայտնի չէր: