Home / Հայաստան / ՀԱԿ-ի ակտիվիստների համար կբողոքեն դատախազության մոտ

ՀԱԿ-ի ակտիվիստների համար կբողոքեն դատախազության մոտ

Վաղը, ժամը 17:00–ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները բողոքի ցույց են անցկացնելու` ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի: Այս մասին հայտարարությունը ակտիվիստները տարածել են Facebook սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին  Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում  դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանին` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա: Այս պահին անազատության մեջ է միյան Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երեք ակտիվսիտների նկատմամբ կալանքը կկիրառվի վճիռը ուժի մեջ մտնելուց` մեկ ամիս հետո: Երիտասարդների փաստաբան Ստեփան Ոսկանյանն արդեն հայտարարել է, որ իրենք բողքարկելու են այս վճիռը Վերաքննիչ դատարան: Ակտիվիստներին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ:

Մեղադրանքն առաջադրվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այդ օրը Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը:

Հետագայում երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Այդ օրը վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, Տիգրան Առաքելյանը շուրջ մեկ տարի է գտնվում է անազատության մեջ:

Ըստ ոստիկանության միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով և Տիգրան Առաքելյանը միջամտել էր նրանց գործողություններին: Երիտասարդների պնդմամբ` միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Մասնավորապես, դատական գործի ընթացքում Տիգրան Առաքելյանը պատմել է, որ ոստիկանները ասել էին` «սրանք լևոնական են», և ծեծի էին ենթարկել ինչպես Կարապի լճի մոտ, այնպես էլ` ոստիկանության բաժնում: