Այսօր 14:40-ին Շիրակի մարզում, Աշոցք քաղաքի մոտ 2,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրական սեյսմիկ կենտրոնը: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 7 կիլոմետր խորության վրա: