Home / Հայաստան / «Սպանել Կիրիլին». FEMEN-ը բողոքեց պատրիարքի դեմ

«Սպանել Կիրիլին». FEMEN-ը բողոքեց պատրիարքի դեմ

Սկանդալային ակցիաներով հայտնի ուկրաինական FEMEN կանանց շարժման ակտիվիստներից մեկը կրկին տոպլես բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի, ով Ուկրաինա էր ժամանել հուլիսի 26-ին:

Ակտիվիստի մարմնին գրված է եղել «Kill Kiril» (Սպանել Կիրիլին): Ակտիվիստն իր ակցիան սկսել է այն պահին, երբ պատրիարքը միջազգային Բորիսպոլ օդանավակայան էր ժամանել և ինքնաթիռից դուրս գալուց հետո մոտենում էր լրագրողներին:

Պահակախումբն անմիջապես հեռացրել է աղջկան, իսկ Կիրիլը չի արձագանքել տեղի ունեցածին: