Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը` Պալաչը, որոշել է իր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ըստ թերթի՝ որոշ ՀՀԿ-ականներ արդեն տվել են իրենց նախնական համաձայնությունը, որ հնարավոր է` սատարեն նրա թեկնածությունը: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս ՀՀԿ-ն «ձմերուկներ դրեց» Պալաչի թևերի տակ` վստահեցնելով, թե նա, մրցակցելով Ծառուկյանի հետ, պատգամավոր կդառնա, սակայն ոչինչ չստացվեց: ԲՀԿ առաջնորդը դարձյալ միայնակ ընտրվեց Աժ պատգամավոր: