Home / Հայաստան / Հայաստանի հավաքականը Չեխիայից առաջ կխաղա Թուրքմենստանի հետ

Հայաստանի հավաքականը Չեխիայից առաջ կխաղա Թուրքմենստանի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հայկական և թուրքմենական կողմերի միջև պայմանագիր է ստորագրվել` 2013թ. մարտի 22-ին, Երևանում Հայաստան-Թուրքմենստան ընկերական հանդիպման անցկացման մասին:

Նշենք, որ դրանից 4 օր անց Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու դեմ: