Ադրբեջանը բողոքի նոտա է հղել աֆրիկական Տանզանիային: Այս մասին գրում է Trend-ը`հղում կատարելով ադրբեջանական ԱԳ նախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաևին:
Բաքուն դժգոհ է այն հանգամանքից, որ Տանզանիայի ԱԳ նախարարության կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես առանձին պետություն է ներկայացվում:
Ադրբեջանը պահանջել է Տանզանիայից վերացնել գրառումը կայքից: