Home / Տեսանյութեր / Թուրքիայի բնակչի վարած բեռնատարը շրջվել է Երևան-Գյումրի ճանապարհին

Թուրքիայի բնակչի վարած բեռնատարը շրջվել է Երևան-Գյումրի ճանապարհին

Հուլիսի 27-ին, ժամը 07.49-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Պարզվել է, որ Թուրքիայի Ռիզե քաղաքի բնակիչ 45-ամյա Ռեչեպ Կարամանի վարած DMC մակնիշի 08 K 5662 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Վթարի հետևանքով տեղի է ունեցել դիզ. վառելիքի արտահոսք` առանց հրդեհի. զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են տարածքի լվացման և մաքրման աշխատանքներ: