Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՊՀ-ի շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը: Որոշմանը կողմ է քվեարկել 260 պատգամավոր,գրում է Lenta.ru-ն:
ԱՊՀ գոտում ընդգրկված են նախկին խորհրդային 15 հանրապետություններից 11-ը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան:
Ազատ առևտրի գոտին երկրներին մի շարք առավելություններ է տրամադրում ապրանքների և ծառայությունների փոխանակման դաշտում: Մասնավորապես, արգելվում է առևտրային հարաբերություններում նոր սահմանափակումներ մտցնել: Առևտրային վեճերը լուծվելու են համապատասխան ընթացակարգերի միջոցով: