ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին սպա Լարի Յատչը գումար է վաստակում «Ալ Ղաիդայի» նախկին պարագլուխ Ուսամա բեն Լադենի ոչնչացնելը կրկնօրինակելու վրա, հաղորդում է TCH-ը:
Յատչը Մինեսոտա նահանգի Նյու-Հոպ քաղաքի հրաձգարանում կառուցել է բեն Լադենի պահուստի կրկնօրինակը, որտեղ յուրաքանչյուրը, վճարելով 325 դոլար, կարող է «գնդակահարել բեն Լադենին» ներկերով:
«Որսը» սկսելուց առաջ Յատչը մանրամասն բացատրում է, թե ինչպես պետք է գործել, ինչպես կրակել, բացի դա, նույն հրահանգներն է տալիս, որոնք սովորաբար ստանում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումների զինվորները:
4 ամսվա ընթացքում «Ալ Ղաիդայի» առաջնորդին արդեն «սպանել է» 137 մարդ: