Օգոստոսի 18-ին սրտի կաթվածից մահացած քաղաքական գործիչ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ 41-ամյա Սուրեն Սիրունյանի դուստրը՝ 16-ամյա Դիանա Սիրունյանը, որ հոր մահվանից հետո ինքնասպանության փորձ էր կատարել, շարունակում է ծայրահեղ ծանր վիճակում մնալ: Ինչպես Epress.am-ի թղթակցին հայտնել են Առողջապահության նախախարությունից, որոշ ցուցանիշներով նրա վիճակը ավելի է վատացել:
Աղջիկը շնչում է արհեստական շնչառություն ապահովող սարքերի օգնությամբ: 5-րդ հարկից ընկնելու և գետնին հարված ստանալու արդյուքնում Դիանայի կրծքվանդակում երկկողմանի պնևմոհեմոթորաքս, թոքերի ծանր սալջարդ է առաջացել, դեմքը ջախջախվել է:
Լուսանկարը՝ aravot.am