Առնվազն 8 մարդ է զոհվել և 66 հոգի վիրավորվել է Թուրքիայի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգում երկուշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ինչպես թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Գազիանթեփի նահանգապետ Էրդալ Աթան, պայթյունը տեղի է ունեցել Կարսիյակա քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ:
Այս պահին վիրավորներից երեքը գտնվում են ծանր վիճակում:
Թուրքիայում պայթյունի համար մեղավոր են համարում Քրդական բանվորական կուսակցության զինյալներին: