Չինաստանում կինը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով 10-րդ հարկից, սակայն հարազատները և փրկարարները հասցրել են կանխել ինքնասպանությունը: Կնոջը փրկելուց հետո պարզվել է, որ նա մեղավոր է սպանության մեջ, և այժմ նրան մահապատիժ է սպառնում: Լուսանկարները, որոնց վրա երևում է, թե ինչպես են նրան քաշում անդունդի եզրից, տարածվել են համացանցում:
Կինը բարձրացել է 10 հարկանի շենքի կտուր և փորձել է նետվել, սակայն հարազատները նկատել են նրան և կանչել փրկարարներին, որոնք կտուր են բերել կնոջ աղջկան: Մի քանի ժամ շարունակ նրանք փորձել են համոզել կնոջը հետ կանգնել իր որոշումից, սակայն վերջինս որոշել է իրականացնել իր մտադրությունը: Բարեբախտաբար, փրկարարներն ու հարազատները վերջին պահին հասցրել են բռնել նրա ոտքերից և քաշել:
Միայն նրան փրկելուց հետո հարազատները տեղեկացել են, թե ինչն է նրան ստիպել նման քայլի գնալ: Պարզվել է, որ ինքնասպանության փորձից մի քանի ժամ առաջ նա հերթական անգամ վիճել է իր հարազատների հետ և խեղդել իր 4-ամյա զարմիկին, որից հետո նետել է նրա մարմինը կտուրից:
«Նա խոստովանել է, որ նետել է տղային այդ նույն շենքի կտուրից», – ասել է ոստիկանության ներկայացուցիչը և նշել, որ նրան ամեն դեպքում մահ է սպառնում կատարված հանցագործության համար: