Օգոստոսի 20-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 71-ամյա Սերգեյ Շախմուրադյանը, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալ:
Պարզվել է, որ նա ընկել է նշված շենքի 3-րդ հարկից:
Նույն օրը, ժամը 12.30-ին, Սերգեյ Շախմուրադյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ինչպես հաղորդում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: