Home / Հայաստան / Դիանա Սիրունյանը մահացավ

Դիանա Սիրունյանը մահացավ

Օգոստոսի 18-ին սրտի կաթվածից մահացած քաղաքական գործիչ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ 41-ամյա Սուրեն Սիրունյանի դուստրը՝ 16-ամյա Դիանա Սիրունյանը, ով հոր մահվանից հետո ինքնասպանության փորձ էր կատարել, մահացել է հիվանդանոցում: Այս լուրը «Առավոտի» հետ զրույցում հաստատել է Սուրեն Սիրունյանի ընկերը՝ նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը:

Ըստ Դիանայի հարազատների՝ երբ Սուրեն Սիրունյանի կնոջը հայտնել էին ամուսնու հանկարծամահ լինելու մասին լուրը, Դիանան վազել էր սենյակ ու միանգամից իրեն ցած նետել պատուհանից:

Հարազատների խոսքերով՝ որևէ մեկը չի պատկերացրել, թե ինչ է կատարվում, որպեսզի կանխեին աղջկա մտադրությունը, մայրը մտածել է, թե Դիանան գնում է իր սենյակում լաց լինելու ու նետվելուց հետո են միայն հասկացել, թե իրականում ինչ է կատարվել:

Հիշեցնենք, որ վերջին օրերին աղջիկը շնչում էր արհեստական շնչառություն ապահովող սարքերի օգնությամբ: 5-րդ հարկից ընկնելու և գետնին հարված ստանալու հետևանքով Դիանայի կրծքվանդակում երկկողմանի պնևմոհեմոթորաքս, թոքերի ծանր սալջարդ է առաջացել, դեմքը ջախջախվել է:

Լուսանկարը՝ Aravot.am-ի