ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունների չարաշահման համար վեց տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրել Սերժ Աարգսյանին, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Այս տեղեկությունը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մարգար Օհանյանի եղբայրը՝ Մեծամորի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը:
«Անձամբ նրա հետ չեմ խոսել, բայց իմ իմանալով՝ գրել է», – ասել է նա:
Անցյալ ամառվանից անազատության մեջ գտնվող Օհանյանը դատական վերջին նիստում ընդունել էր իր մեղքը պետության առաջ, իսկ դատավճռից հետո չէր բողոքարկել:
Թերթը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրել նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ով պաշտոնական դիրքը չարաշահելու համար դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: