Այսօր առավոտյան միջադեպ է գրանցվել Ստավրոպոլի խոշորագույն «Յուժնիյ» շուկայում: Հանցագործները ատրճանակից և ինքնաձիգից կրակ են բացել բանջերեղենի վաճառողների վրա, որոնց թվում են նաև հայեր, հայտնում է Lifenews.ru-ն:
Շուկայի աշխատակիցներից մեկի խոսքով՝ 5 անհայտն անձինք մտել են շուկա, սկսել են վիրավորել, այնուհետև ծեծել վաճառողներին:
Ըստ ականատեսի՝ դրանից հետո հանցագործները հանել են զենքը և սկսել կրակել հայերի, ադրբեջանցիների, տաջիկների վրա:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ տուժածների թիվը գերազանցել է 10-ը, մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մյուսները բուժօգնություն են ստացել տեղում:
Տուժած հայերի թվում են Ռազգոյան ազգանունով 4 տղամարդ՝ Սերգեյ (30 տարեկան), Անատոլի (29 տարեկան), Ամիր (55 տարեկան), Համլետ (35 տարեկան):