Home / Տեսանյութեր / Երիտասարդը գողություն էր կատարում ծաղկի սրահներից

Երիտասարդը գողություն էր կատարում ծաղկի սրահներից

Օգոստոսի 22-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հ. Ներսիսյան փողոցի 1-ին շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Արթուր Ս.-ին:

Պարզվել է, որ նա ս/թ հուլիս ամսին մի ծաղկի խանութ-սրահից ծաղիկներ է գողացել:

Պարզվել է նաև, որ Արթուր Ս.-ն նույն ժամանակահատվածում փորձել է բացել Ազատության պողոտայում գտնվող ծաղկի խանութի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ կատարվում է հետաքննություն: