ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) քրոջ որդին` Արման Բադալյանը, ով մեղադրվում էր խուլիգանության և ապօրինի զենք պահելու մեջ, օրերս ազատ է արձակվել, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Կասկածյալի ազատության համար ՀՀ ոստիկանությանը միջնորդել են ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արմեն Մխիթարյանը (Մխիկ) և մի դատախազ: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաև Արմեն Մխիթարյանը. «Այո, միջնորդագիր ենք ներկայացրել, գործը հարուցված է, ուղղակի միջնորդել ենք, որ ստորագրությամբ ազատ արձակեն»:
Թերթը հիշեցնում է, որ Բադալյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և ապօրինի զենք պահելու համար: Մհեր Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ է շրջանառվում հնչեղություն ստացած սպանությունների (Սուրեն Զորոյանի` մականունը «Բիճ», Արսեն Գալստյանի) և այլ հանցագործությունների հետ: