ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել է, թե ինչպես կարելի է սատարել Սիրիայի ընդդիմությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը զգուշացրել են Սիրիայի կառավարությանը, որ ընդդիմության դեմ քիմիական զենք կիրառելու դեպքում, իրենք ստիպված կլինեն վերանայել հակամարտության վերաբերյալ իրենց մոտեցումները:
Նրանք նաև քննարկել են Սիրիայի ընդդիմությանը հումանիտար օգնություն տրամադրելու ուղիների լայնացման խնդիրը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ այդ հարցերը իր երկրի կառավարությունը կբարձրացնի ՄԱԿ-ում: