«Հանրապետություն» կուսակցությունը պատրատվում է սեպտեմբերից ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Մասնավորապես, սեպտեմբերից սկսած, Հայաստանի բոլոր մարզերում հիմնելու են կուսակցության գրասենյակներ և առաջինը սկսելու են Գյումրիից:
Թերթը նշում է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ արվող այս քայլը կարող է նշանակել, որ կուսակցությունը մտադիր է ինքնուրույն մասնակցել ընտրություններին:
«Ըստ ամենայնի՝ հաստատվում են այն լուրերը, որ «Հանրապետությունը» պատրաստվում է Արամ Սարգսյանին առաջադրել նախագահի թեկնածու», – եզրափակում է թերթը: