Բրիտանիայի արքայազն Հարրին, ով վերջերս սկանդալի կենտրոնում էր հայտնվել համացանցում տարածված իր մերկ լուսանկարների պատճառով, կարող է զրկվել ավստրալիական արձակուրդներից, ուր պատրաստվում էր մեկնել տատիկի՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ: Սակայն սկանդալը կարող է և ստվերում մնալ, քանի որ այժմ հազարավոր բրիտանացիներ Հարրիի աջակցության արշավ են սկսել:
Ի պաշտպանություն Հարրիի ձայներ հավաքելու նախաձեռնությամբ են հանդես եկել Facebook սոցցանցի օգտատերերը, ովքեր «Support Prince Harry with a naked salute» (Աջակցիր արքայազն Հարրիին մերկ ողջույնով) խումբ են բացել: Արդեն շուրջ 12 հազար անդամ ունեցող խմբում օգտատերերին առաջարկվում է Հարրիին ուղղված իրենց «մերկ ողջույնների» լուսանկարները տեղադրել ցանցում: Ինչպես հայտնի է Հարրին ծառայել է Աֆղանստանում որպես ուղղաթիռի օդաչու և առաջինը նախաձեռնությանը միացել են հենց բրիտանացի զինվորականները: Ի դեպ, ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Այնուհետև նրանց են միացել նաև քաղաքացիական անձինք: Այժմ արքայազնին ողջունում են հղի կանայք, հասուն տիկնայք, և երեխաներ, ընտանի կենդանիներ, և անգամ կոմայում հայտնված հիվանդներ: