Home / Հայաստան / Երիտասարդ տարիքում մարիխուանայի օգտագործումը հղի է երկարաժամկետ վնասներով

Երիտասարդ տարիքում մարիխուանայի օգտագործումը հղի է երկարաժամկետ վնասներով

Երիտասարդ տարիքում մարիխուանայի օգտագործումը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել ինտելեկտին, հիշողությանն ու ուշադրության կենտրոնացմանը, կարծում են բրիտանացի և ամերիկացի գիտնականները:

Մասնագետները 20 տարիների ընթացքում ուսումնասիրում էին ավելի քան 1000 նորզելանդացիներից բաղկացած խումբը: Նրանք, ովքեր սկսել են մարիխուանա օգտագործել դեռահասության շրջանում, առավել վատ արդյունքներ են գրանցել ինտելեկտին վերաբերող թեստերում:

Հետազոտողներից մեկի խոսքով՝  IQ-ի մի քանի աստիճան կորցնելը դեռահասության շրջանում հղի է բազմաթիվ խնդիրներով, այդ թվում՝ կարող է ազդել կրթության և եկամուտների մակարդակի արդյունքների վրա: