Օգոստոսի 29-ին Հայաստանի տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 30-31-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 1-ին և 2-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-31-ին և սեպտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Երևանում օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-ին և 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: