Երևան-Սևան մայրուղում ուրբաթ երեկոյան ինչ-որ մեկը սպորտային վերնազգեստով փակել էր արագաչափ-տեսախցիկը` այն բավական պինդ խցկելով օբյեկտիվի մեջ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ իր այսօրվա համարի առաջին էջում ներկայացնելով նաև լուսանկարը:
Թերթը գրում է, որ արագաչափերին հասնելն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ դրանք բավական բարձր են տեղադրված:
«Օբյեկտիվին հասնելու համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ, բայց հավանաբար այդ անձնավորության համար արագաչափը դարձել է ոխերիմ թշնամի, որին «պատժելու» համար նա պատրաստ է եղել նման ծայրահեղ քայլի գնալ` զոհաբերելով սեփական հագուստը», – գրում է թերթը: