Ֆրանսիայում գործազրկության մակարդակը գերազանցել է վերջին 13 տարիների ռեկորդը: Այս մասին են վկայում Աշխատանքի նախարարության կողմից հրապարակված հուլիս ամսվան վերաբերող տվյալները. hայտնում է korrespondent.net-ը:
Հուլիսին գործազուրկների թիվը հասել է 2,987 մլն-ի: Ընդհանուր առմամբ աշխատանք են փնտրում մոտ 3 մլն ֆրանսիացիներ, դա 8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Միայն հուլիս ամսվա ընթացքում գործազուրկների շարքերը համալրել են ևս 41 հազար քաղաքացիներ:
2008 թվականի ճգնաժամից հետո գործազրկության մակարդակի նման ամսական աճ երկիրը դեռ չէր ունեցել:
Առաջիկայում վիճակագրությայն վրա կարող են ազդել նաև Peugeot և Carrefour ընկերություններում աշխատատեղերի կրճատումները: Որպես ստեղծված իրավիճակի պատասխան քայլ այս շաբաթ կառավարությունը պատրաստվում է 150 հազար աշխատատեղերի ստեղծման նոր ծրագիր ներկայացնել:
Նշենք, որ Ֆրանսիայում շուրջ 400,000 հազար հայեր են բնակվում: