Սեպտեմբերի 1-ից խորհրդային արտադրության այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսին են «Դե՛, սպասիրը» և «Չեբուրաշկան ու կոկորդիլոս Գենան», կարգելվեն ցերեկային եթերում ցուցադրության համար: Խնդիրը նրանում է, որ այնպիսի մուլտֆիլմեր, որոնցում գլխավոր հերոսները ակտիվ ծխում են, հակասում են «Երեխաների առողջությանը և զարգացմանը վնասակար ինֆորմացիայից պաշտպանելու» մասին օրենքին, որը շուտով պետք է ուժի մեջ մտնի:
Այժմ այս մուլտֆիլմերը հայտնվելու են «18+» կատեգորիայի մեջ, և դրանք կարելի է ցուցադրել միայն 23:00-ից հետո: Այս մուլտֆիլմերը «Բարի գիշեր երեխաներ» հաղորդման ժամանակ ցուցադրելու համար, մուլտֆիլմերից կհանվեն արգելված դրվագները: