ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը երեկ նախագահի և վարչապետի պաշտոնների թեկնածուներ է պաշտոնապես ճանաչել Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին և կոնգրեսական Փոլ Ռայանին: Այսպիսով, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ԱՄՆ առաջնորդի պաշտոնի համար կպայքերեն Ռոմնին և ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման: Նշենք, որ հանրապետական թեկնածուները արտաքին հարաբերությունների ծայրահեղականացման կողմնակիցն են և, մասնավորապես, Ռուսաստանի: Այս մասին նրանք բազմիցս հայտարարել են նախնական ընտրությունների ժամանակ: Նույն քաղաքականության մասին է խոսվում նաև այժմ՝ կուսակցության նախընտրական ծրագրում:
Տամպա քաղաքում տեղի ունեցած համագումարի ժամանակ Հանրապետականները հաստատել են կուսակցության ծրագիրը, որտեղ կարևոր տեղ է հատկացվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններին, և վերջինի ղեկավարության քննադատությանը: Ըստ հանրապետականների, ռուսաստանյան իշխանությունները ավտորիտար են և հակված չեն պաշտպանելու մարդու իրավունքները: «Մենք կոչ ենք անում կառավարության առաջնորդներին վերանայել այն ճանապարհը, որով նրանք շարժվում են. ընդդիմադիր կուսակցությունների, մամուլի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանդեպ կիրառվող բռնաճնշումները, Վրաստանի տարածք չհրահրված ներխուժումը, Մերձավոր Արևելքի երկրների բռնապետերի հետ կապերը, հարևանների ստորացումը և Բելառուսում վերջին ստալինյան ռեժիմի սատարումը: Ռուս ազգը լավագույնին է արժանի, և մենք հույս ունենք, որ այն լիարժեք մասնակցություն կունենա ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը»,-հանրապետականների ծրագրից մեջբերված հատվածն է փոխանցում Newsru.com-ը:
Միաժամանակ հանրապետականները ՌԴ-ն՝ Հյուսիսային Կորեայի, Իրանի և Չինասատանի հետ մեկտեղ ԱՄՆ-ի հակառակորդների շարքին են դասում: