Թեև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե ամառվա վերջին կհայտարարվի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, սակայն այն դեռ չկա: Թերևս չշտապելու պատճառն էլ այն է, որ թեկնածուն վաղուց կանխորոշված է, գրում է «Հրապարակ» թերթը:
Դերենիկ Դումանյանի` առողջապահության նախարար նշանակվելուց հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը: «Հրապարակի» տեղեկություններով՝ հենց նա էլ «կընտրվի» ռեկտոր: Թերթը նշում է, որ նրա՝ ռեկտոր լինելը դժգոհություն է առաջացրել, մասնավորապես, բուհի ակտիվ ուսանողների շրջանում, քանի որ Սամվել Ավետիսյանը նախկինում զբաղված է եղել ակտիվիստների գործունեությունն ու ընդհանրապես քաղաքական հայացքները վերահսկելով և սահմանափակելով: