Օգոստոսի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում գողություն է կատարվել: Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհին իրերի զննման կետից գողացել է մեկ այլ ուղևորուհու ժամացույցը` պատճառելով 410.000 դրամի նյութական վնաս:
Հանցագործություն կատարած կինը բերման է ենթարկվել գծային բաժին:
Գողոնն առգրավված է, հաղորդում են ոստիկանությունից: