Մինչ այս տարվա ավարտը իսրայելցի դպրոցականների ռեֆերատներն ու շարադրությունները կսկսեն ստուգել հատուկ ռոբոտացված ծրագրերը:
Անհրաժեշտ թեստերի անցկացումից հետո երկրի Լուսավորչության նախարարությունը այն եզրակացությանն է եկել, որ լեզվաբանական ծրագրավորման ոլորտի մասնագետների կողմից ստեղծված համակարգը լիովին բավարարում է իրենց պահանջներին:
Նշվում է, որ մասնագետները բացառիկ համակարգ են ստեղծել, որը կարող է գնահատել ոչ միայն տեքստի գրագիտության մակարդակը, այլ նաև իմաստային բովանդակությունը:
Նմանատիպ ծրագրեր արդեն կան աշխարհի մի շարք երկրներում, սակայն իսրայելցի մասնագետները ստիպված են եղել հավելյալ դժվարություններ հաղթահարել, որոնք բացատրվում են եբրաերենի յուրահատկությամբ: Ծրագրի ստեղծման վրա 10 տարի Է ծախսվել: