Հայաստանի շախմատի հավաքականն այսօր Շախմատային օլիմպիադայի 3-րդ տուրում ուժերը կչափի Իսպանիայի ընտրանու հետ:
Իսպանիան վարկանիշով մրցաշարի 18-րդ թիմն է, և անհամեմատ ուժեղ է մեր նախորդ մրցակիցներից՝ Բոլիվիայից և Բանգլադեշից: Իսպանիայի հավաքականի կազմում երեք գրոսմայստերներ 2600-ից բարձր վարկանիշ ունեն: Երեկ նրանց համառ պայքարում հաղթեցին Բելառուսի ընտրանուն 2,5:1,5 հաշվով:
Կանանց պայքարում հայաստանցիներին էլ ավելի ուժեղ մրցակից է բաժին հասել: Աշխարհում 8-րդ վարկանիշ ունեցող մեր թիմը պայքարելու է 6-րդ վարկանիշն ունեցող Հնդկաստանի հետ, որը նույնպես մեկնարկային երկու տուրերում հաղթանակներ է տարել: