Շիրազի փողոցի վերանորոգված և վերակառուցված երեք բնակելի շենքերում կառավարության որոշմամբ 59 բնակարան հատկացվելու է մանկատան 27 շրջանավարտի, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց, որոնք ունեն բնակարանի կարիք: Այդ մասին այսօր կառավրության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Այս որոշմամբ շենքերի հարակից տարածքների բարեկարգման խնդիրներն են նաև լուծվում, որպեսզի սեպտեմբերին մենք կարողանանք ապահովել այդպիսի բնակարանների բնակեցման հարցը»,- ասել է նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս պահին հաշվառված է առանց ծնողական խնամքի մնացած 300 երեխա, որոնց արդեն տրամադրվում են համապատասխան բնակարաններ:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Թբիլիսյան խճուղում ձևավորվող սոցիալական բնակարանային ֆոնդը ևս 80 ընտանիք կաբահովի բնակարանով: