Չինաստանի բնակիչը ինքն իրեն ուղարկել ընկերուհուն էքսպրես առաքումով: Խու Սեն անունով երիտասարդն այդկերպ փորձել էր անակնկալ մատուցել իր սիրեցյալ Լի Վանին, հայտնում է Orange News-ը:
Խու Սենն իրեն փաթեթավորել է մեծ արկղի մեջ և խնդրել էքսպրես-փոստի ծառայությանը արկղը հասցնել իր ընկերուհու գրասենյակի հասցեով: Սակայն փոստային ծառայությունում ինչ-որ բան խառնել էին և կես ժամի փոխարեն առաքումը տևել է 3 ժամ:
Երբ չինացուն հասցրել են նշված հասցեով, թթվածնի անբավարարության պատճառով նա արդեն վատ էր զգում իրեն: Միաժամանակ նա նշել է, որ թեև փորձում էր անցք բացել արկղից, սակայն այն բավական հաստ էր, և բացի այդ, նա չէր ցանկանում փչացնել անակնկալը: Արկղից դուրդ գալուց հետո Խու Սենը դիմել է բժշկի:
Առաքման ծառայությունում նշել են, որ եթե իմանային չինացու նպատակների մասին, չէին կատարի պատվերը: