Home / Հայաստան / Սյունիքի դատախազին ազատել են 2 տարվա վաղեմության սպանության պատճառով. մարզպետը պնդում է, որ ինքը կապ չունի

Սյունիքի դատախազին ազատել են 2 տարվա վաղեմության սպանության պատճառով. մարզպետը պնդում է, որ ինքը կապ չունի

Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանի` ազատման պատճառը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Բանն այն է, որ մարզպետի և դատախազի փոխհարաբերություններն արդեն երկու տարի է` լարված են: Դեռևս 2010թ. Կապանում սպանություն եղավ, որը վերագրվում էր Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին, սակայն նրա փոխարեն «նստեց» մյուս թիկնապահ Սահակ Սահակյանը: Ըստ լուրերի` դատախազ Թարվերդյանը ցանկացել է մինչև վերջ բացահայտել կատարվածը, ինչը նրան թույլ չեն տվել: Թերթը փորձել է լուրը ճշտել դատախազությունից, սակայն 2 օր շարունակ հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Իսկ Սուրեն Խաչատրյանն արդարացել է, թե կապ չունի դատախազի ազատման հետ. «Հիմա ով ինչ ուզում, գրում է, հո ամեն գրածի համար ես պատասխան չեմ տալու: Զարզանդը դրա հետ ոչ մի կապ չունի: Ամեն օր տարբեր տեղերում դատախազ են հանում ու նշանակում, մարզպետն ի՞նչ կապ ունի»: