Home / Տեսանյութեր / Շարմազանով. Ադրբեջանցի մարդասպանին ազատելու փաստը չպետք է անարձագանք մնա. վաղը՝ ակցիա

Շարմազանով. Ադրբեջանցի մարդասպանին ազատելու փաստը չպետք է անարձագանք մնա. վաղը՝ ակցիա

Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք և վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին: Այսպես է Հունգարիայի քայլը մեկնաբանել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիևի որոշմանը, ապա այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում և խրախուսվում է հայատյացության և ֆաշիզմի քաղաքականություն: Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա և դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,- ասել է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ սպանությունն իրագործվել էր Բուդապեշտում, ուր հայազգի երկու սպաներ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին։ Սպանությունն իրականացվել էր ազգային հողի վրա:

2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: