Home / Տեսանյութեր / Սաֆարովի արտահանձնումից հետո Հովիկ Աբրահամյանը հետաձգել է Հունգարիա նախատեսված այցը

Սաֆարովի արտահանձնումից հետո Հովիկ Աբրահամյանը հետաձգել է Հունգարիա նախատեսված այցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անորոշ ժամկետով հետաձգել է այս տարվա սեպտեմբերի վերջին Հունգարիայի խորհրդարանի նախագահի հրավերով այդ երկիր նախատեսված պաշտոնական այցը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ Աբրահամյանն այդ որոշումը կայացրել է՝ նկատի ունենալով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան արտահանձնման ենթարկելու փաստը:

Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը այսօր Ադրբեջան էր արտահանձնվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Սաֆարովին ներում է շնորհվել: Նա ազատ է արձակվել: