Մասիսի ԲՀԿ ակտիվի մոտ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարություններից հետո լուրեր են շրջանառվում, թե Սերժ Սարգսյանը Ծառուկյանին կանչել է իր մոտ և խիստ զրույց ունեցել, որ առանց իր հետ բառ փոխանակելու նա իր ակտիվի մոտ հայտարարություններ է արել նախագահական ընտրությունների վերաբերյալ, գրում է «Հրապարակը»:
Թերթը հիշեցնում է, որ կիրակի օրը Ծառուկյանը, մոտ 6-7 ԲՀԿ-ականների ներկայությամբ խոսելով նախագահական ընտրությունների մասին, հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում աջակցելու համար նրա առաջ 2 պայման է դրել` ԲՀԿ-ին տալ կառավարության 30%-ը և վարչապետի փոփոխություն կատարել: «Եթե նա համաձայնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե ոչ` ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- ասել էր նա: