29-ամյա Սասուն Սաֆարյանը, ով հաշվառված է «Նորք» հոգեբուժական կլինիկայում, այսօր Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 53 դպրոցի բակում հանդիպելով կնոջը, որը եկել էր իրենց տղայի Գիտելիքի օրվան մասնակցելու, նրան քաշել-տարել էր հարևան շենքի բակը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և դանակահարել:
Ոստիկաններին հաջողվել է կասեցնել Սաֆարյանի հետագա գործողությունները:
Տուժած կինը ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Սասուն Սաֆարյանը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: