Եգիպտական հեռուստատեսությունում առաջին անգամ հեռուստահաղորդավարը եթեր է դուրս եկել մահմեդական գլխաշորով: Ինչպես ակնկալվում է, նրա օրինակին կհետևեն մյուս կին մեկնաբանները: Հեռուստահաղորդավար Ֆաթիմա Նաբիլը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ վերջապես հեղափոխությունը տեղի ունեցավ նաև հանրային հեռուստաընկերությունում: 20-րդ դարի 60-ականներից Եգիպտոսում ոչ պաշտոնապես արգելք էր դրված մահմեդական ավանդական գլխաշորերի վրա:
Նշենք, որ 40 տարի Եգիպտոսը ղեկավարող Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո երկրում ակտիվացել են ծայրահեղական տրամադրությունները, քանի որ իշխանության են եկել արմատական իսլամիստները: