Home / Տեսանյութեր / Խորհրդակցություն ԱԺ-ում. որոշել են տարբեր երկրների խորհրդարաններին հայտարարություն ուղարկել

Խորհրդակցություն ԱԺ-ում. որոշել են տարբեր երկրների խորհրդարաններին հայտարարություն ուղարկել

Այսօր  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  հրավիրել է  խորհրդակցություն, որի  ժամանակ, քննարկվել է  2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված իրավիճակը և ՀՀ ԱԺ-ի կողմից կատարվելիք համապատասխան քայլերը: Հովիկ Աբրահամյանը առաջարկել է  սեպտեմբերի 5-ին` ժամը 12-ին հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները:

Հովիկ  Աբրահամյանը նպատակահարմար է գտել  ՀՀ Ազգային Ժողովի կողմից դատապարտող հայտարարություն ընդունելը  և այն միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին, տարբեր երկրների խորհրդարաններին ուղարկելը:

Խոհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումները ներկայացրեցին՝ մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսևորել միասնական և հետևողական մոտեցում: Որոշվեց խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ  հայտարարության  նախագիծ կազմելու  համար:

Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ  արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: