Home / Հայաստան / Ռոմնին հասավ Օբամային. վերջինս նոր ճանապարհներ պետք է առաջարկի

Ռոմնին հասավ Օբամային. վերջինս նոր ճանապարհներ պետք է առաջարկի

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին պոտենցիալ քվեների քանակով հասել է երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի ցուցանիշին: Այս մասին են վկայում  Ipsos/Reuters վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները:

Հարցման տվյալների համաձայն՝ Օբամային և Ռոմնիին սատարում են հարցվածների 45%-ը, մինչդեռ նախորդ շաբաթ Ipsos-ի կողմից անցկացված հարցումների համաձայն, Օբաման Ռոմնիի համեմատ 4 դիրքով առաջ էր:

«Օբաման հույս ունի խանդավառություն մտցնել իր պոտենցիալ ընտրողների մեջ, ինչը օգնեց նրան նախագահի պաշտոնը զբաղեցնել 2008 թվականին: Այդուհանդերձ, այժմ նրա համար շատ ավելի բարդ կլինի լուծել այս խնդիրը, քանի որ երկրում էապես աճել է գործազրկության մակարդակը»,- նշում են փորձագետները:

Օբամայի օգնականները նախօրեին հեռուստաշոուի ժամանակ հայտարարել են, որ գործող նախագահը տնտեսության զարգացման նոր ճանապարհներ կառաջարկի: