Կանադայում Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Քվեբեկի անջատողական կուսակցության առաջնորդ Պոլին Մարուայի ելույթն ընդհատվել է զինված տղամարդու հարձակման պատճառով, հայտնել է կանադական CBC հեռուստաալիքը:
Տղամարդը կրակ է արձակել Մոնրեալում կուսակցության համագումարին հավաքված ամբոխի ուղղությամբ, մեկ մարդ սպանվել է, ևս մեկը ծայրահեղ վիճակում է:
Կասկածյալը ձերբակալված է, հարձակման դրդապատճառները հայտնի չեն: Ոստիկանության տվյալներով՝ նա 50 տարեկան տղամարդ է: Կրակելիս նա բղավել է «անգլիացիներն արթնանում են»: