Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Ափնա գյուղում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Համայնքի ղեկավար Ռոբերտ Կարապետյանին է մոտեցել մի տաքսու վարորդ, նրան փոխանցել իր հեռախոսն ու ասել, թե «Ձեզ հետ ուզում է խոսել Արագածոտնի փոխմարզպետը»:
Կարապետյանը վերցրել է հեռախոսը, և լսափողի այն կողմից խոսացող անձը հրահանգել է գյուղապետին տաքսու վարորդի միջոցով իրեն ուղարկել 97 հազար դրամ գումար` խոստանալով այն 2 օրվա ընթացքում վերադարձնել:
Հաջորդ օրը գյուղապետը մարզպետարանում պարզել է, որ գումարը փոխմարզպետը չի ուզել, այլ ինչ-որ մեկն իրեն խաբել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից օրաթերթը տեղեկացել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ խաբեբա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: