Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր հրապարակված սեպտեմբեր ամսվա ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 575 միավորով զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը բարձրացել է 3 տեղով, չնայած օգոստոսի 15-ին պարտվել է Բելառուսի հավաքականին ընկերական խաղում:
Մեր հարևանությամբ գտնվող թիմերը նահանջ են ապրել՝ 54-րդ տեղում Իրանն է, որը նախորդ ամսվա հետ համեմատ հետ է գնացել 6 տեղով, 55-րդ տեղում Էստոնիան է, որը նույնպես նահանջել է 6 տեղով, 56-րդ հորիզոնականն է զբաղեցնում Լեհաստանը՝ նահանջ 2 տեղով:
Աղյուսակի առաջին հորիզոնականում է Իսպանիան՝ 1617 միավորով, երկրորդը Գերմանիան է՝ 1437 միավորով, երրորդ հորիզոնականում է Անգլիայի ընտրանին՝ 1274 միավորով:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը` սեպտեմբերի 5-ի դրությամբ.
1. Իսպանիա — 1617 (միավոր)
2. Գերմանիա — 1437
3. Անգլիա — 1274
4. Պորտուգալիա — 1232
5. Ուրուգվայ — 1217
6. Իտալիա — 1174
7. Արգենտինա — 1121
8. Հոլանդիա – 1044
9. Խորվաթիա – 1020
10. Դանիա – 1006
…
19. Չեխիա – 869
89. Բուլղարիա – 388
139. Մալթա – 206
Սևով նշված են գալիք ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները: